Քութաիսիում անձրևի հետևանքով հեղեղվել է մի քանի փողոց
Քութաիսիում անձրևի հետևանքով հեղեղվել է մի քանի փողոց

Առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Քութաիսիում, որտեղ անձրևը հեղեղել է մի քանի փողոց:

Առանձնապես ծանր իրավիճակ է ստեղծվել Փոթիի փողոցում, որտեղ հեղեղվել են բակերը և բնակելի տների և առևտրի հաստատությունների առաջին հարկերը:

Տեղում աշխատում են փրկարարներ և ընթանում են ջուրը քաշելու աշխատանքներ: