Քութաիսի-Խոնիի ճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է մեկ մարդ:
Պատահարի հետևանքով տեղում մահացել է 28-ամյա մի աղջիկ:
Ականատեսների խոսքով, միմյանց են բախվել մարդատար մեքենան ու բենզատարը: 28-ամյա աղջիկը վարել է մարդատար մեքենան, որը մեծ արագությամբ բախվել է բենզալցակայանից դուրս եկող բեռնատարին: Բենզատար բեռնատարի վարորդը չի տուժել:
Իրավապահները աշխատում են տեղում:
ՆԳՆ-ում հայտարարում են, որ տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի: