Քիչ են Եվրամիության ոչ անդամ երկրները, որտեղ Եվրամիության դրոշին պատկերված ոսկեգույն աստղերը այսքան հարմարավետ զգային իրենց. Հերման
Ես տեսնում եմ Վրաստանի և Եվրամիության դրոշները, որոնք ծածանվում են կողք-կողքի և հույս եմ հայտնում, որ շուտով սա կլինի ընդհանուր տարածք,- այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամության դեսպան Յանոշ Հերմանը՝ «Եվրոպայի օրերին» նվիրված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:
«Ցանկանում եմ ասել, որ քիչ են Եվրամիության ոչ անդամ երկրները, որտեղ Եվրամիության դրոշին պատկերված ոսկեգույն աստղերը այսքան հարմարավետ զգային իրենց: Դա մեր կողմից նշանակում է Վրաստանի հետ հարաբերությունների ճանաչում»,- հայտարարել է Յանոշ Հերմանը:
Վրաստանում Եվրամիության դեսպանն ընդգծել է, որ Եվրամիությունը անչափ գնահատում է Վրաստանի հետ համագործակցությունը և ասոցացման համաձայնագրի ստորագրումը: