Քեթևան Ցիխելաշվիլին Ռիգայում հանդիպել է խորհրդարանի բարեկամության խմբի անդամներին
Քեթևան Ցիխելաշվիլին Ռիգայում հանդիպել է խորհրդարանի բարեկամության խմբի անդամներին

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում: Այցի առաջին օրը պետնախարարը հանդիպել է խորհրդարանի բարեկամության խմբի անդամների հետ:

Հանդիպմանը, Քեթևան Ցիխելաշվիլին խոսել է Վրաստանի բռնազավթված տարածքներում ստեղծվա իրավիճակի և երկրի խաղաղարար քաղաքականության մասին: Հանդիպմանը մանրամասն քննարկվել է ՝ «քայլ դեպի լավ ապագա» խաղարարար նախաձեռնությունը, որն ակտիվ իրականացման փուլում է:

«Այստեղ, այս երկրում և այս տարածաշրջանում շատ լավ հասկանում են, թե ինչ է ապրել  ռուսական վտանգի տակ, մենք ունենք համատեղ պատմության ցավալի թերթեր, որոնք կապված են Սովետական ​​Միության հետ: Սա մեր երկրների երկար պատմության համար լավագույն տարիները չեն: Նրանք լավ են հասկանում մեր անհանգստությունները, նրանք հասկանում են նաև թե ինչպիսի օրեր են ապրում մեր քաղաքացիները և նրանց աջակցությունը մեզ համար շատ կարևոր է»,-ասել է  Քեթևան Ցիխելաշվիլին:

Հանդիպմանը խորհրդարանական խմբի անդամները վերահաստատել են Լատվիայի Հանրապետության կայուն դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել աջակցել Վրաստանի հաշտեցման և ներգրավման քաղաքականությանը և խաղաղարար նախաձեռնությունների անխափան իրականացմանը: