Քելլի Դեգնանը լիազորագրեր է փոխանցել Դավիթ Զալկալիանիին և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը լիազորագրեր է փոխանցել Դավիթ Զալկալիանիին և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն:

«Դեսպան Քելլի Դեգնանին բախտ է վիճակվել, լիազորագրեր ներկայացնել արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն:

Այսօրվանից Դեգնանը պաշտոնապես ստանձնել է Վրաստանում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի լիազորությունը»,- նշված է տեղեկության մեջ:

ԱՄՆ-ի նոր դեսպանը Վրաստան էր ժամանել հունվարի 29-ին: