Քաղաքականություն մուտք գործելը ամենաարժեքավորն էր ինչ արել եմ կյանքում. Բիձինա Իվանիշվիլի
Քաղաքականություն մուտք գործելը ամենաարժեքավորն էր ինչ արել եմ կյանքում. Բիձինա Իվանիշվիլի

Ելնելով նրանից, որ իմ քաղաքականությանը մասնակցելը նպաստեց և հնարավոր դարձրեց իշխանությունից խաղաղ ճանապարհով հեռացնեինք ժողովրդի վրա ճնշում գործադրելու վրա հիմնված ռեժիմը, ապա քաղաքականություն մուտք գործելը համարում եմ ամենաարժեքավորը, ինչ մինչ այդ արել եմ կյանքում,- այս մասին «վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է վրացական «անտրեպրեների» (Entrepreneur Georgia) հետ զրույցում:

Entrepreneur Georgia-ն հետաքրքրվել է Բիձինա Իվանիշվիլիի բիզնեսով և բարերարական գործունեությամբ:

Բիձինա Իվանիշվիլին այդ կապակցությամբ հայտարարել է, որ բարերարությունը գին ունի այն ժամանակ, եթե այն իրականացվում է առանց աֆիշավորմամբ:

«Կասեմ առանց որևէ շեշտադրությամբ, որ ամենաարժեքավոր բանը, ինչը արել եմ բարերարության տեսանկյունից գտնում եմ քաղաքական գործընթացներին մասնակցելն էր, քանզի  փողհատուցմանը զուգահեռ, ինչը բարերարության իսկական պոստուլատն է, քաղաքականությանը մասնակցելը այն իշխանության պայմաններում, անց էր կացվում ոչ թե սեփականության այլև իմ և իմ ընտանիքի անդամների կյանքի ռիսկի վրայով: Եթե հաշվի առնենք, որ իմ քաղաքականությանը մասնակցելը նպաստեց և հնարավոր դարձրեց իշխանությունից խաղաղ ճանապարհով հեռացնեինք ժողովրդի վրա ճնշում գործադրելու վրա հիմնված ռեժիմը, ապա քաղաքականություն մուտք գործելը համարում եմ ամենաարժեքավորը, ինչ մինչ այդ արել եմ կյանքում»,-հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Նրա խոսքով, դրանից հետո որոշակի ժամանակահատվածներով հասարակությանը լրատվություն կփոխանցվի բարերարական նախագծերի վրայով: