Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ռուսաստանի տասնմեկ մարզում և Ղրիմում 73 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել

11:46, 09.07.2026

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի տասնմեկ մարզում և Ղրիմում 73 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։

Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտնել էին, որ Տվերում հարձակման է ենթարկվել նավթաբազան։

Իսկ Ստավրոպոլի երկրամասում վնասվել է ևս մեկ ձեռնարկություն, որը, ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, հավանաբար նույնպես նավթաբազա է։

Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ռոստովի մարզի նահանգապետի հայտարարության համաձայն՝ Տագանրոգի ծոցում ևս երկու տանկեր է ենթարկվել հարձակման։

Ի գիտություն՝ Ուկրաինան վերջին ամիսներին ակտիվացրել է անօդաչուներով հարվածները Ռուսաստանի ուղղությամբ։ Նրանց հիմնական թիրախը նավթավերամշակման գործարաններն են, ինչը երկրում սրել է վառելիքային ճգնաժամը։

Նմանատիպ