ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկաթգծի հատվածի վրա իրականացված հարձակման պատճառով, Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ, Թեհրանի և Մաշհադ քաղաքի միջև ուղևորատար գնացքների երթևեկությունը դադարեցվել է

12:51, 09.07.2026

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկաթգծի հատվածներից մեկի վրա իրականացված հարձակման պատճառով Իրանի մայրաքաղաք Թեհրանի և Մաշհադ քաղաքի միջև ուղևորատար գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Այս մասին տեղեկություն են տարածում իրանական լրատվամիջոցները։

Տարածված հաղորդագրության համաձայն՝ տեխնիկական և օպերատիվ խմբերը վնասված վայրում հրատապ վերանորոգման աշխատանքներ են իրականացնում։

Իրանի երկաթուղուց հայտնում են, որ միջոցներ են ձեռնարկվել՝ կանգնած գնացքների ուղևորներին ավտոմոբիլային ճանապարհով սուրբ քաղաք Մաշհադ տեղափոխելու համար։

Ինչպես գրում են իրանական լրատվամիջոցները, «երթևեկության խափանումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մաշհադը հյուրընկալում է միլիոնավոր սգավորների Իրանից և արտերկրից՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար»։

Նմանատիպ