ԿԸՀ – ևս մեկ անգամ հստակ կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին զերծ մնալ անհիմն, ապացույցներից զուրկ մեղադրանքներից, մի օգտագործեք սուտը որպես քաղաքական գործիք
Քանի որ մոտենում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հետաքրքրված կողմերի կողմից ընտրական հանձնաժողովի և ընդհանուր առմամբ՝ ընտրական գործընթացի վարկաբեկման փորձերը դառնում են ավելի ինտենսիվ։ Այս մասին ասվում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հայտարարությունում։
«2024 թվականի խորհրդարանական ընտրություններից ութ ամիս անց մինչ օրս որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացվել, որը կհաստատի որոշ քաղաքական սուբյեկտների մեղադրանքները՝ իբր ընտրությունները կեղծվել են։ Չի ներկայացվել անգամ նվազագույն համոզիչ փաստ։ Սակայն այժմ, երբ քննարկվում է կուսությունների մասնակցությունը տեղական ինքնակառավարման ընտրություններին, որոշ սուբյեկտներ սկսել են ակտիվ քարոզարշավ, իբր ընտրությունները կանցնեն խախտումներով, և այդ պատճառով դրանց մասնակցությունը իմաստ չունի։
Պետք է ընդգծել, որ ընտրական հանձնաժողովի իրավասության և հետաքրքրության շրջանակում չէ այն հարցը, թե ով կմասնակցի կամ ոչ։ Մեր հանձնաժողովը տարվա սկզբից անընդհատ աշխատում է, որպեսզի առաջիկա տեղական ընտրությունները անցկացվեն բարձր պրոֆեսիոնալ մակարդակով՝ բոլոր ստանդարտների պահպանմամբ։ Սա մեր ուղիղ պարտականությունն է, և չենք թույլ տա, որ որևէ մեկը վնասի այս գործընթացը քաղաքական սպեկուլյացիաներով։
Մենք հասկանում ենք, որ քաղաքական կուսակցություններն ունեն իրենց օրակարգը և իրավունք ունեն պայքարելու իրենց նպատակների համար, սակայն հայտարարություններ անել իբր ընտրությունները կեղծվել են, կամ որ «ինչ էլ ուզեն, կգրեն», անցնում է թույլատրելիության բոլոր սահմանները։
Որոշ քաղաքական գործիչներ մոռացնել են ուզում այն փաստը, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կազմակերպվել են, այդ թվում, իրենց նշանակած հանձնաժողովի անդամների կողմից, և միայն 9 անդամ է հակասել վերջնական արձանագրությանը՝ հազարավորներից, ինչը վկայում է, որ անգամ այդ կուսակցությունների կողմից նշանակված ներկայացուցիչները չեն ունեցել հարցեր արդյունքների վերաբերյալ։
Այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ոչ թե իրավական փաստարկված դիրքորոշման, այլ քաղաքականորեն մոտիվացված և անհիմն մեղադրանքների հետ, որոնց նպատակն է փակել ընտրական հանձնաժողովի թափանցիկ և դրական օրակարգը, վնասել ընտրական գործընթացը և առաջացնել անվստահություն՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։
Ընտրական հանձնաժողովը աշխատում է ինտենսիվ ռեժիմով՝ կանխելու այն տարածքները, որոնք շահարկման համար օգտագործվում են տարբեր սուբյեկտների կողմից, և ապահովելու հասարակության ճշգրիտ, փաստերի վրա հիմնված և ժամանակին տեղեկատվություն՝ պատասխանելով բոլոր հարցերին։ Քանի որ ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիան վնասում են ոչ միայն ընտրական հանձնաժողովին, այլ նաև ամբողջ ընտրական գործընթացին։
Վերջերս ԿԸՀ-ն հյուրընկալեց միջազգային համաժողով, որտեղ ևս մեկ անգամ ընդգծվեց, որ ապատեղեկատվությունը, համակարգային սուտն ու զրպարտիչ քարոզարշավները մնում են ժողովրդավարական գործընթացների՝ այդ թվում ընտրությունների հիմնական սպառնալիքներից։ Սա միայն Վրաստանի ընտրական հանձնաժողովի խնդիր չէ՝ սա գլոբալ մարտահրավեր է, որը պահանջում է վճռական, սկզբունքային և արագ արձագանք։ Այդ պատճառով, ընտրական հանձնաժողովները, այդ թվում մենք, պարտավոր ենք մեծ ջանքեր ներդնել՝ հասարակությանը ճշմարտությունը փոխանցելու, ընտրական միջավայրի հեղինակությունը պահպանելու և կանխելու դրա աղտոտումը քաղաքականորեն մոտիվացված կեղծ տեղեկատվությամբ։
Հետևաբար, ևս մեկ անգամ հստակ կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ անհիմն, ապացույցներից զուրկ մեղադրանքներից. մի օգտագործեք սուտը որպես քաղաքական գործիք։
Իսկ մենք շարունակելու ենք մեր աշխատանքը՝ պրոֆեսիոնալիզմով, զգուշությամբ և անշեղ նվիրվածությամբ այն արժեքներին, որոնք հիմնված են հավասար, ազատ և արդար ընտրությունների վրա», – ասվում է ԿԸՀ հայտարարության մեջ։