Կախեթիում ավտովթարի հետևանքով զոհվել է 5-ամյա երեխա
Կախեթիում ավտովթարի հետևանքով զոհվել է 5-ամյա երեխա

Լագոդեխիի մունիցիպալիտետի Կարթուբանի գյուղի մոտ թեթև մարդատար ավտոմեքենան բախվել է ծառին:

Ավտոճանապարհային պատահարի հետևանքով մահացել է մեքենայում գտնվող փոքրահասակ երեխան: Ծանր տուժել են երեխայի ծնողները և ավտոմեքենայի վարորդը:

Շտապ օգնության խումբը տուժածներին տեղափոխել է Լագոդեխիի «Արխիմեդի» կլինիկա:

Նախնական տեղեկությամբ, ավտոճանապարհային պատահարի պատճառ է դարձել մեծ արագությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 276-րդ հոդվածի հինգերորդ մասով, որը ենթադրում է տրանսպորտային անվտանգության կամ շահագործման խախտում, որին հետևել է մահ: