Լագոդեխին կրկին կարկտահարվել է
Լագոդեխին կրկին կարկտահարվել է

Լագոդեխին կրկին կարկտահարվել է: Այս անգամ աղետը վնասել է՝ Գիորգեթի, Կակլիանի և Բաղդաթի գյուղերը:

Լագոդեխիի մունիցիպալիտետի քաղաքապետ, Ջոնդո Մդիվնիշվիլիի տեղեկությամբ, կարկուտը տևել է շուրջ 10-15 րոպե, ինչի արդյունքում վնասվել են նշված գյուղերի գյուղատնտեսական նշանակության հողերն ու տնամերձ հողամասերը:

Քաղաքապետարանում ստեղծված աղետների հաշվարկման մշտական ​​հանձնաժողովը վաղը առավոտից կուսումնասիրի վնասի չափսը: