Կախեթիի շրջանի Թելավի քաղաքում որոնում են 70-ամյա տղամարդու
Կախեթիի շրջանի Թելավի քաղաքում որոնում են 70-ամյա տղամարդու

Թելավիի մունիցիպալիտետի Վանթա գյուղում մի քանի օր է, որոնում են 70-ամյա Մերաբ Ամբրոսիձեին:

Տղամարդը տանից դուրս է եկել 4 օր առաջ և դրանից հետո նրան այլևս ոչ ոք չի տեսել:

Ընտանիքը սեփական ուժերով ապարդյուն որոնումներից հետո դիմել է իրավապահներին:

Որոնողական գործընթացներին ներգրավված է ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մի քանի անձնակազմ: