Կախա Կուճավան հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի անդամների հետ
Կախա Կուճավան հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի անդամների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի անդամների հետ:

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են երկրում ընթացիկ քաղաքական գործընթացները: Ուշադրության կենտրոնում էր Շառլ Միշելի փաստաթղթի կատարման կարևորությունը:

«Վրաստանի խորհրդարանի նախագահը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց խորհրդարանի օրակարգը, զրուցեց ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների մասին:

Ուշադրության կենտրոնում էին ընտրական և դատական ​​բարեփոխումները: Նշվեց Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները օրենսդրությունում արտացոլելու կարևորությունը:

Կողմերը զրուցել են նաև, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդների ներկայության մասին: Հանձնաժողովի անդամները հաստատեցին, որ դիտորդները ակտիվորեն կհետևեն գործընթացին:

Կախա Կուճավան մեկ անգամ ևս նշեց, մոնիտորինգի հանձնաժողովի հետ համագործակցության կարևորությունը և իր երախտագիտությունը հայտնեց, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ՝ երկրին աջակցության համար», – նշված է խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: