Կախա Կուճավան հանդիպել է Եվրոպայի բիզնես ասոցիացիայի անդամների հետ
Կախա Կուճավան հանդիպել է Եվրոպայի բիզնես ասոցիացիայի անդամների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Եվրոպայի բիզնես ասոցիացիայի անդամների հետ:

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը ուշադրություն է դարձվել մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության և հաղորդակցության ակտիվության վրա: Ընդգծվեց, որ բիզնես ասոցիացիաների համար կարևոր է ակտիվ մասնակցություն ունենալ օրենսդրական գործունեությանը, հատկապես ` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման գործում:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին համաշխարհային համավարակի առաջ բերած մարտահրավերները և դրանց լուծման համար մասնավոր հատվածի հետ համագործակցության կարևորությունը:

Խորհրդարանի նախագահը վերահաստատեց մասնավոր հատվածի համագործակցության պատրաստակամությունը: Նրա խոսքով, գործարար ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպումները կշարունակվեն կանոնավոր կերպով: