Կախա Կուճավան ավարտել է իր այցը Ավստրիա
Կախա Կուճավան ավարտել է իր այցը Ավստրիա

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան, ով մասնակցել է Ավստրիայում խորհրդարանի նախագահների հինգերորդ միջազգային համաժողովին, ավարտել է իր այցը Ավստրիա:

Այցի ընթացքում Կախա Կուճավան վերջին հանդիպումն անցկացրեց հյուրընկալող երկրի խորհրդարանի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ:

Ինչպես հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունները և ապագա համագործակցության հեռանկարները: Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը:

«Հետաքրքիր ու բեղմնավոր եռօրյա համաժողով էր: Տեղի ունեցան երկկողմ հանդիպումներ, որոնք մեզ հնարավորություն տվեցին զրուցել մեր բոլոր գործընկեր երկրների, նրանց հետ, ովքեր հետաքրքրված են Վրաստանի զարգացումներով, ոչ միայն Վրաստանի, այլև աշխարհի առջև ծառացած բոլոր խնդիրներով և մարտահրավերներով: Մենք խոսեցինք դեօկուպացիայի եւ վրացական օրակարգի բազմաթիվ այլ կարեւոր հարցերի մասին: Մասնավորապես, ես կցանկանայի առանձնացնել այսօր կայացած Ավստրիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումը: Նա մեր երկրի մեծ բարեկամն է: Մենք քննարկեցինք բոլոր այն հարցերը, որոնք ներկայացնում են մեր երկու երկրների միջև հարաբերությունների խորացման շատ լավ հնարավորություն, հատկապես խորհրդարանական մակարդակում: Ես կասեի, որ ընդհանուր առմամբ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների լիարժեք օգտագործումը իսկապես մեր առաջնահերթությունն է: Շատ այլ միջոցառումներ կանցկացվեն, որտեղ Վրաստանը ակտիվորեն ներկայացված կլինի», – ասաց Կախա Կուճավան:

Լրագրողների հետ զրույցում խորհրդարանի նախագահն ամփոփեց այցը եւ ասաց, որ իր գործընկերները վերահաստատել են իրենց ուժեղ աջակցությունը Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին:

«Ես հաճախ հանդիպումներ եմ ունեցել գործընկերների հետ առցանց ձևաչափով, բայց դեմ առ դեմ հանդիպումները անփոխարինելի են, և հատկապես դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում նրանց ուժեղ աջակցությունը Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին: Նրանք կանգնած են մեր կողքին՝ սպասելով հավակնոտ բարեփոխումների իրականացմանը, այն ծրագրերի իրականացմանը, որոնք մենք ունենք օրակարգում և վստահ ենք, որ նրանց աջակցությամբ և մեր աշխատանքով վերջապես կկարողանանք հասնել նպատակին», – ասաց Կախա Կուճավան: