Կախա Կալաձեն ուսումնասիրել է Օրբելիանիի հրապարակում ընթացող վերանորոգման աշխատանքները
Կախա Կալաձեն ուսումնասիրել է Օրբելիանիի հրապարակում ընթացող վերանորոգման աշխատանքները

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ուսումնասիրել է Օրբելիանիի հրապարակում ընթացող վերանորոգման աշխատանքները:

Տեղում էր գտնվում նաև Թբիլիսիի զարգացման հիմնադրամի տնօրենը: Քաղաքապետը խոսել է նախագծի նշանակության մասին և նշել, որ պատմական թաղամասերի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն փուլ առ փուլ:

«Վերանորոգման աշխատանքներն ընթանում են դրական դինամիկայով: Այս նախագծի իրագործման համար ծախսվում է մոտ 45 միլիոն: Նախագծի շրջանակներում աշխատում են բազմաթիվ մարդիկ: Մենք շարունակում ենք պատմական թաղամասերի վերանորոգման աշխատանքները»,- հայտարարել է Կախա Կալաձեն: