Կախա Կալաձե. Մերաբիշվիլին և Խաբեիշվիլին ցանկանում են առճակատում, հեղափոխություն անել, ոչ մեկին չի հաջողվի ապակայունացում մտցնել երկրում, ամեն ինչին օրենքի սահմաններում պատասխան կտրվի
Կախա Կալաձե. Մերաբիշվիլին և Խաբեիշվիլին ցանկանում են առճակատում, հեղափոխություն անել, ոչ մեկին չի հաջողվի ապակայունացում մտցնել երկրում, ամեն ինչին օրենքի սահմաններում պատասխան կտրվի

«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի խոսքով, պարզ է, որ «Ազգային շարժման» մեջ ընդհարում կա։

«Ես չեմ ցանկանում ինչ-որ կուսակցական քննարկումների մեջ մտնել, դա իրենց գործն է, սակայն, ակնհայտ է, որ նրանք կոնֆլիկտ ունեն»,- ասել է Կախա Կալաձեն։

Կախա Կալաձեի խոսքով՝ Վանո Մերաբիշվիլին և Լևան Խաբեիշվիլին ցանկանում են երկրում հեղափոխություն կազմակերպել։ Ինչպես նշեց Կալաձեն, ոչ ոք չի կարող ապակայունացում բերել:

«Մերաբիշվիլին ու Խաբեիշվիլին մնացել են անցյալում, և 2003 թվականի գաղափարախոսությամբ ու գաղափարներով ուզում են ինչ-որ բան փոխել երկրում, ստեղծել առճակատում, հեղափոխություն, հեղաշրջում և այլն։ Հավատացեք, ոչ մեկին չի հաջողվի ապակայունացում մտցնել երկրում։ Միգուցե, ոմանց մոտ դրա ցանկությունն է, նրանք ձգտում են, ինչ-որ բան են անում, բայց ամեն ինչին օրենքի շրջանակներում պատասխան կտրվի»,- ասել է Կախա Կալաձեն։