Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Իլիա Երկրորդը հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Վրաստանի պատրիարքարանի մամուլի կենտրոնի ղեկավար, հայր Անդրիա Ջաղմաիձեի հայտարարությամբ, հանդիպմանը խոսքը վերաբերել է բռնազավթված տարածքներում գոյություն ունեցող իրավիճակին, Վրաստանի քաղաքացիների ապօրինի առևանգումներին, ինչպես նաև բռնազավթիչների կողմից ձերբակալված բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի հարցին:
Ինչպես նշվել է հանդիպման ժամանակ, պատրիարքարանը ակնկալում է, որ նշված հանդիպումը ևս մեկ քայլ կլինի ապօրինի կալանավորված բժշկի ազատ արձակման ուղղությամբ:
Պատրիարքը շնորհակալություն է հայտնել դիվանագետներին համագործակցության համար:
Հանդիպման ավարտին, պատրիարքի սանիկներից կազմված «մրավալժամիերի» համույթը կատարել է պատրիարքի մի քանի ստեղծագործություն: