Կատալոնիայում անկախությանը աջակցող հանրահավաքին այրել են անվադողեր
Կատալոնիայում անկախությանը աջակցող հանրահավաքին այրել են անվադողեր

Կատալոնիայում անկախությանը աջակցող հանրահավաքին, փետրվարի 31-ի գիշերը, ցուցարարները փակել են ճանապարհները: Նրանք այրել են անվադողեր և դրանով խափանել երթևեկությունը:

Հանրահավաքը տեղի է ունեցել Ժիրոնա քաղաքում:

Ցուցարարները Կատալոնիայի անկախության ճանաչման հետ միասին, բողոքել են ձերբակալված լիդերների դեմ ընթացող դատավարության դեմ:

12 քաղաքական լիդերի դատավարությունը սկսվել է փետրվարի 12-ին Մադրիդում:

Կատալոնիայում այսօր ծրագրված է ևս մի քանի բողոքի ցույց: Ցույցերը ավարտվելու են Բարսելոնայում: