Կարմիր խաչի հասարակության աջակցությամբ, Գորիում բնակվող բազմազավակ ընտանիքներին փոխանցվել է սնունդ
Կարմիր խաչի հասարակության աջակցությամբ, Գորիում բնակվող բազմազավակ ընտանիքներին փոխանցվել է սնունդ

Վրաստանի Կարմիր խաչի ընկերությունը, Շիդա Քարթլիի տարածաշրջանում բնակվող բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների համար բաժանել է սննդի և հիգիենայի ծանրոցներ: Ամանորի կապակցությամբ ծանրոց է ստացել 180 ընտանիք: Շիդա Քարթլիի լիազորի պաշտոնակատար, Սիմոն Գուլեդանին, Գորիի և Կասպիի մեծամասնական պատգամավոր Գիորգի Խոջեվանիշվիլին և Կարմիր խաչի հասարակության նախագահ Նաթիա Լոլաձեն այցելել են մի քանի ընտանիքների և հանձնել նվերները:

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանի կարմիր խաչը սերտորեն համագործակցում է Շիդա Քարթլիի տարածաշրջանի հետ և մշտապես մատակարարում սննդամթերք և հիգիենայի պարագաներ թիրախային խմբերին: Բացի այդ, Կարմիր խաչի տեղական կամավորները ակտիվորեն մասնակցում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումներին:

Համավարակի սկզբից ի վեր, Վրաստանի Կարմիր խաչը բաժանել է շուրջ 120 000 ծանրոց: