Գորիում ընթանում են հագուստի և կահույքի տոնավաճառում բռնկված հրդեհի տեղայնացման աշխատանքները
Գորիում ընթանում են հագուստի և կահույքի տոնավաճառում բռնկված հրդեհի տեղայնացման աշխատանքները

Գորիի Ծմինդա Ծղալի բնակավայրում գտնվող հագուստի և կահույքի տոնավաճառում ընթանում են հրդեհի տեղայնացման աշխատանքները:

Շիդա Քարթլիի նահանգապետի պաշտոնակատար, Սիմոն Գուլեդանիի տեղեկությամբ, հրդեհի բաց օջախները գրեթե վերացվել են, և հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը:

«Ինչպես տեսնում եք, հրդեհի օջախները տեղայնացված են և այս պահին ընթանում է կրակի մարման գործողությունը: Տեղում աշխատում է 40 հրշեջ: Այս պահին անհայտ է, թե որն է հրդեհի առաջացման պատճառը», – հայտարարել է Սիմոն Գուլեդանին: