Թեմքայում բռնկված հրդեհը մարվել է
Թեմքայում բռնկված հրդեհը մարվել է

Թեմքա թաղամասի Մոնադիրի 14 հասցեում բռնկված հրդեհը մարվել է:

Հրդեհը բռնկվել էր փայտե արտադրամասում: Տեղում մոբիլիզացվել են 14 հրշեջ-փրկարարական ջոկատներ: Հրդեհը հարակից տներին տարածվելու վտանգ կար, սակայն, հրշեջների ժամանակին արձագանքելու արդյունքում, հրդեհը շուտով տեղայնացվել է:

Այս պահին կրակը մարված է: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Հրդեհի պատճառներն այս պահին անհայտ են: