Էմանուել Մակրոն. Մենք միշտ աջակցել ենք Ուկրաինայի և Կրեմլի միջև ուղիղ բանակցություններին
Էմանուել Մակրոն. Մենք միշտ աջակցել ենք Ուկրաինայի և Կրեմլի միջև ուղիղ բանակցություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նախաձեռնությանը։

«Կարծում եմ՝ սա լավ նախաձեռնություն է, և լավ է, որ քննարկումները կարող են վերսկսվել», – ասել է Մակրոնը անդրադառնալով Զելենսկու բաց նամակին։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ հենց եվրոպացիներն են «Ուկրաինայի ռազմական ջանքերի ամենամեծ դոնորները», ուստի նրանք, ըստ Մակրոնի, պետք է որոշ պահի նստեն խաղաղության բանակցությունների սեղանի շուրջ։

«Մենք միշտ աջակցել ենք Ուկրաինայի և Կրեմլի միջև ուղիղ բանակցություններին։ Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ հենց Ուկրաինան և Ռուսաստանն են, որ կկարողանան այսօր մշակել և՛ հրադադարի, և՛ խաղաղության ծրագիր», – ասաց Մակրոնը։

Տեղեկության համար, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բաց նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում նշում է, որ պատերազմը պետք է ավարտվի։ Զելենսկին առաջարկում է Պուտինին նշանակել բանակցությունների համար հանդիպման կոնկրետ ամսաթիվ։