Գորիում «Ազգային շարժման» գրասենյակը վնասելու փաստով ձերբակալվել է չորրորդ անձը
Գորիում «Ազգային շարժման» գրասենյակը վնասելու փաստով ձերբակալվել է չորրորդ անձը

Վրաստանի ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության բաժանմունքի Գորիի շրջանային բաժնի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների շրջանակներում, Գորիում «Միասնական ազգային շարժման» գրասենյակի վնասելու փաստով ձերբակալել են մեկ այլ անձի ՝ 1994 թվականին ծնված Թ.Ա.-ին:

ՆԳՆ-ի տվյալներով, նա մեղադրվում է ուրիշի գույքը վնասելու մեջ: Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ` երեք տարի ազատազրկում:

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը երեք հանցակիցների հետ միասին վնասել է Գորիում «Միասնական ազգային շարժման» գրասենյակի ապակիները», – հայտարարել են ՆԳ նախարարությունում:

Նշված գործով իրավապահները ձերբակալել են 1994 թվականին ծնված Գ.Կ.-ին, 1996 թվականին ծնված Գ.Բ.-ին և 1996 թվականին ծնված Թ.Ա.-ին:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով: