Կառլ Հարցելի մարտահրավերը Վրաստանի նախագահին, կառավարությանը և խորհրդարանին (վիդեո)

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը տարածում է տեսաուղերձ, որտեղ խոսում է պլաստիկատի կիրառումը նվազեցնելու անհրաժեշտության մասին:

Եվրամիության դեսպանը Սալոմե Զուրաբիշվիլուն, Լևան Դավիթաշվիլուն, Կախա Կուճավային դիմում է և պլաստիկատի մնացորդների նվազեցման տեսանկյունից սեփական փորձը կիսելու կոչ անում:

«Բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք միջավայրի պաշտպանության գործում: Օրինակ, երբ գնում եմ  գնումների, իմ պայուսակն եմ տանում, որպեսզի նվազեցնեմ պլաստիկատի մնացորդները:

Ցանկանում եմ, մարտահրավեր նետել Վրաստանի նախագահին, Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարին և Վրաստանի խորհրդարանի միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների կոմիտեի նախագահին, որպեսզի իրենց փորձը կիսեն մեզ հետ՝ մնացորդների նվազեցման հարցում: Սա 10 լարի է այն մարդու համար, ով ինձ կտեսնի պլաստիկ տոպրակով»,- ասում է Կառլ Հարցելը տեսաուղերձում: