Կառլ Հարցել. Ընտրական համակարգի շուրջ առաջիկայում փոխզիջման հասնելն անիրական է
Կառլ Հարցել. Ընտրական համակարգի շուրջ առաջիկայում փոխզիջման հասնելն անիրական է

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հայտարարությամբ, կարևոր է, ընդդիմության և կառավարող կուսակցության միջև փոխզիջման հասնելու նպատակով շարունակվի երկխոսությունը:

Սակայն, նրա կարծիքով, ընտրական համակարգի շուրջ առաջիկայում փոխզիջում ունենալն անիրական է:

«Վերջին առաջարկի առնչությամբ մանրամասներն ինձ դեռևս հայտնի չեն: Ուստի, իմ դիրքորոշման մասին դեռ չեմ կարող խոսել: Ինձ համար կարևոր է, որ երկխոսությունը շարունակվի և հասնենք փոխզիջման: Կարծում եմ, անիրական է, շատկարճ ժամանակում հասնել փոխզիջման»,- հայտարարել է Կառլ Հարցելը: