Կարևոր է, որ վրացական քաղաքականություն գա նոր էներգիա. Գիորգի Կվիրիկաշվիլի
Կարևոր է, որ վրացական քաղաքականություն գա նոր էներգիա. Գիորգի Կվիրիկաշվիլի

Նոր գաղափարների նկատմամբ բաց լինելը, մեր երկրի փրկությունն է և ճիշտ ուղին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ մայրաքաղաքի սակրեբուլոյում, տեղի ինքնակառավարման առաջին երիտասարդական ֆորումին խոսքով ելույթ ունենալիս:

Ինչպես նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին, ողջունելի է գաղափարը, որ սակրեբուլոների երիտասարդներըը Վրաստանի ողջ մասշտաբով, հիմնեն հարթակ, որտեղ կհավաքվեն երիտասարդները, կփոխանակեն գաղափարները և կունենան հարաբերություններ:

«Վստահ եմ, որ մեր երկրի համար շինարարության այսպիսի հարթակի ստեղծումը կլինի արդյունավետ: Անչափ կարևոր է ձեր միասնական լինելը: Մեզ համար կարևոր է, որ վրացական քաղաքականություն գա նոր էներգիա»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով, նոր գաղափարների բաց լինելը, մեր երկրի փրկությունն է և ճիշտ ճանապարհը: