Կարեն Կարապետյանը ցավակցել է Վրաստանի վարչապետին՝ հանքահորի փլուզման կապակցությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ հանքահորի փլուզման կապակցությամբ։
Ցավակցագրի մեջ, մասնավորապես ասված է․
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ հանքահորի փլուզման հետևանքով Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Այս դժվարին պահին մեր խորին ցավակցությունը, զորակցությունը և կարեկցանքի խոսքերն ենք հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու Վրաստանի բարեկամ ժողովրդին»։
Ցավակցական հեռագիրը հրապարակվել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքավայրում տեղի ունեցած դեպքի ժամանակ զոհվել է վեց մարդ, տուժել՝ երեքը: