Կարեն Կարապետյանը ցավակցել է Վրաստանի վարչապետին՝ հանքահորի փլուզման կապակցությամբ
Կարեն Կարապետյանը ցավակցել է Վրաստանի վարչապետին՝ հանքահորի փլուզման կապակցությամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ հանքահորի փլուզման կապակցությամբ։

Ցավակցագրի մեջ, մասնավորապես ասված է․

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ հանքահորի փլուզման հետևանքով Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Այս դժվարին պահին մեր խորին ցավակցությունը, զորակցությունը և կարեկցանքի խոսքերն ենք հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու Վրաստանի բարեկամ ժողովրդին»։

Ցավակցական հեռագիրը հրապարակվել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքավայրում տեղի ունեցած դեպքի ժամանակ զոհվել է վեց մարդ, տուժել՝ երեքը: