Կառավարության կողմից բիզնեսին առաջարկած օբյեկտներից, 38-ը արդեն սեփականաշնորհվել է
Կառավարության կողմից բիզնեսին առաջարկած օբյեկտներից, 38-ը արդեն սեփականաշնորհվել է

Կառավարության կողմից բիզնեսին առաջարկած օբյեկտներից, 38-ը արդեն սեփականաշնորհվել է, և մենք ունենք լուրջ բյուջետային եկամուտներ,- այս մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան հայտարարել է այսօրվա կառավարության նիստում:

«Ինչպես գիտեք, մեզ համար աշխատատեղերը ամենակարևոր առաջնահերթություններից է: Վերջին նախաձեռնությունը, որը մենք սկսել ենք երկու ամիս առաջ, 100 նոր առաջարկ բիզնեսին,  զարգացել է հաջողությամբ: Այսօրվա դրությամբ ավելի քան 38 օբյեկտ արդեն սեփականաշնորհվել է և մենք ունենք լուրջ բյուջետային եկամուտներ: Այստեղ ամենակարևորն այն է, որ ինչպես մենք խոստացել ենք մեր տնտեսությանը, մեր բիզնեսին, այս ցանկը միշտ բաղկացած կլինի առնվազն 100 օբյեկտից: Սա մեր խնդիրն է: Դա նշանակում է արագացված և պետության համար արդյունավետ մասնավորեցում, սակայն այստեղ ամենակարևորն այն է, որ դա նոր աշխատատեղեր են, նոր ներդրումներ, նոր էներգիա տնտեսությունում»,- ասել է Գիորգի Գախարիան:

Վարչապետի խոսքով, մասնավոր հատվածը հանդիսանում է Վրաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման հիմնական շարժիչ ուժը: