Կարասինի հետ հանդիպման ժամանակ ընդգծելու եմ, որ Վրաստանը օգտագործելու է բոլոր լծակները, որպեսզի Տատունաշվիլիի և Օթխոզորիայի գործով մեղավորները պատժվեն. Զուրաբ Աբաշիձե
Կարասինի հետ հանդիպման ժամանակ ընդգծելու եմ, որ Վրաստանը օգտագործելու է բոլոր լծակները, որպեսզի Տատունաշվիլիի և Օթխոզորիայի գործով մեղավորները պատժվեն. Զուրաբ Աբաշիձե

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, Զուրաբ Աբաշիձեն հայտարարում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպումը սկսելու է Արչիլ Տատունաշվիլիի և Գիգա Օթխոզորիայի գործերով զրույցով:

«Իհարկ է հանդիպման սկզբում ուշադրությունը բևեռելու եմ այն դժբախտ փաստերի վրա, որոնք տեղի են ունեցել Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում, Արչիլ Տատունաշվիլիի սպանությունը և Օթխոզորիայի գործը: Ընդգծելու եմ, որ Վրաստանը օգտագործելու է բոլոր լծակները, որպեսզի մեղավորները պատժվեն և ոչ մեկ չունենա իլուզիա, որ մենք կանգնելու ենք այդ ուղղությամբ: Գոյություն ունի համադաշնության, մեր գործընկերների ներգրավվածությունը, իրավական լծակներ: Մենք դրանք օգտագործելու ենք շատ արդյունավետ»,-առաջին ալիքին ասել է Զուրաբ Աբաշիձեն: