Հույս ունեմ, որ Ժնևյան հանդիպմանը կստանանք պատասխան, թե երբ կլուծվի Վաժա Գափրինդաշվիլիի հարցը. Զուրաբ Աբաշիձե

19:27, 09.12.2019

Եթե ​​հնարավոր էր գործի դնել որևէ լծակ, ապա բոլորը օգտագործել ենք, վաղը և մյուս օրը Ժնևում կայանալու է հանդիպում և հույս ունեմ, որ այնտեղ կստանանք պատասխան, թե երբ կկարգավորվի նշված հարցը,- այս մասին հայտարարել է  Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Աբաշիձեի խոսքով, Վրաստանի իշխանությունների կողմից Վաժա Գափրինդաշվիլիին ազատելու համար արվում է առավելագույնս:

«Ես շատ եմ ցավում, որ այսպիսի իրավիճակ է: Ես Պրագայից զրուցել եմ Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի հետ, այն բանից հետո ինչ ռուս գործընկերոջիցս լսելեմ, որ առաջիկա օրերին Վաժա Գափրինդաշվիլին ազատ կարձակվի: Ես խնդրել եմ նրան, որ այն ինչ ինձ է ասել ասեր նաև լրագրողներին և նա արել է այդ մեկնաբանությունը: Անցել են մի քանի օր և ցավոք, պարոն Վաժան ազատության մեջ չէ: Վստահեցնում եմ ձեզ, որ Վրաստանի իշխանությունները անում են հնարավոր ամեն բան: Եթե ​​հնարավոր էր գործի դնել որևէ լծակ, ապա բոլորը օգտագործել ենք, վաղը և մյուս օրը Ժնևում կայանալու է հանդիպում և հույս ունեմ, որ այնտեղ կստանանք պատասխան, թե երբ կկարգավորվի նշված հարցը»,- ասել է Զուրաբ Աբաշիձեն:

Նմանատիպ