Կանոնակարգերի խախտման պատճառով, Գերմանիայում ոստիկանությունը տուգանել է եկեղեցում հավաքված հավատացյալներին
Կանոնակարգերի խախտման պատճառով, Գերմանիայում ոստիկանությունը տուգանել է եկեղեցում հավաքված հավատացյալներին:
Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Ռայն-Վեստֆալի հողում, Հերֆորդ քաղաքում: Ոստիկանության փոխանցմամբ, ավելի քան 100 մարդ տուգանվել է մասսայական հավաքի արգելքի մասին կանոնը խախտելու և սոցիալական հեռավորություն չպահելու համար:
Իրավապահների փոխանցմամբ, տաճարում գտնվող անձինք շնչադիմակ չեն կրել և կատարում էին շարականներ, որը նույնպես արգելված է, քանի որ համաճարակաբանները համարում են, որ այդ ժամանակ վարակն ավելի արագ է տարածվում:
Ոստիկանությունում հայտարարում են, որ հավաքի կազմակերպիչներին սահմանվել են առավել խիստ պատժամիջոցներ:
Գերմանիայում գործող օրենքով, եկեղեցում անթույլատրելի է ավելի քան 20 մարդու հավաքը: