Կանադան պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի կառավարության 14 գործող և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

21:57, 10.01.2025

Կանադան պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի կառավարության 14 գործող և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին գրում է «Reuters»-ը։

Կանադայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ նրանք ներգրավված են եղել Վենեսուելայում մարդու իրավունքների ոտնահարմանն աջակցող գործողություններում։

«Պատժամիջոցները Վենեսուելայի ժողովրդի նկատմամբ համերաշխության ուղերձ են», – ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով այսօր պաշտոնն ստանձնեց երրորդ ժամկետով, հետևողականորեն մերժում է Միացյալ Նահանգների և այլ երկրների կողմից կիրառված պատժամիջոցները՝ ասելով, որ դրանք անօրինական միջոցներ են, որոնք «տնտեսական պատերազմ» են և ուղղված են Վենեսուելայի թուլացմանը:

Նմանատիպ