Կարևոր է, որ բնապահպանությունը լինի առաջնահերթ. Թամար Չուգոշվիլի
Կարևոր է, որ բնապահպանությունը լինի առաջնահերթ. Թամար Չուգոշվիլի

Խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլու հայտարարությամբ, կառավարող թիմում բնապահպանության նախարարության կապակցությամբ տարակարծություն կա:

Ինչպես լրագրողներին հայտնել է Չուգոշվիլին, կարևոր է, որ բնապահպանությունը լինի առաջնահերթ:

«Կառավարությունից ստացել ենք երաշխիք, որ ինչպես ֆինանսավորման տեսանկյունից, այնպես էլ քաղաքական առումով բնապահպանությունը չի տուժի»,- հայտարարել է Չուգոշվիլին: Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը միավորվում են, սակայն կառավարությունը մեկնաբանում է, որ բնապահպանության ուղղությունների համար երաշխիքները կգրվեն օրենսդրական մակարդակով: