Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայի Հանրապետությունում։ Այցի ընթացքում Ջուանշեր Բուրճուլաձեն առաջին հանդիպումն է անցկացրել Սլովակիայի իր գործընկեր Յարոսլավ Նադի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Սլովակիայի պաշտպանության նախարարությունում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի և Սլովակիայի պաշտպանության նախարարները ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը և ապագա հեռանկարները։
Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել սլովակյան կողմին Վրաստանին ցուցաբերվող քաղաքական և գործնական աջակցության, եվրատլանտյան կառույցներին մեր երկրի ինտեգրման ճանապարհին ցուցաբերած ամուր աջակցության համար։
Նախարարն ընդգծել է Սլովակիայի նշանակալի ներդրումը ՆԱՏՕ-Վրաստան Էական փաթեթի (SNGP) իրականացման գործում, ինչպես նաև նրա ներդրումը Եվրամիության դիտորդական առաքելության մեջ։
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի պաշտպանության բանակում ընթացող բարեփոխումները, տարածաշրջանում և աշխարհում անվտանգության իրավիճակը, Սև ծովի անվտանգության հարցերը և ՆԱՏՕ-ի ներգրավվածության կարևորությունը Սևծովյան տարածաշրջանային անվտանգության հայեցակարգի իրականացման գործում։
Սլովակիա կատարած այցի ընթացքում Ջուանշեր Բուրճուլաձեն կհանդիպի նաև արտաքին և եվրոպական գործերի նախարարի և Ազգային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի հետ։