Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետեր Միկիսկային:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել չեխ դիվանագետին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև երկրի եվրատլանտյան նկրտումները սատարելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հետագա զարգացումները: Նախարարը խոսել է Չեխիայի նշանակալի ներդրման մասին ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի (SNGP) իրականացման գործում: Նա նաև բարձր է գնահատել չեխ դիտորդների մասնակցությունը Եվրոպական միության դիտորդական առաքելությանը (EUMM):
Ջուանշեր Բուրճուլաձեն նշել է, որ տարածաշրջանի անվտանգության համար կարևոր է Վրաստանի վերափոխումը, որում կարևոր է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Չեխիայի աջակցությունը: Կողմերը քննարկել են Չեխիայի հետ համագործակցության հարցերը՝ վիրավոր զինծառայողների սոցիալական և հոգեբանական աջակցության տեսանկյունից:
Այդ կապակցությամբ ապագայում Վրաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունների միջև հուշագիր կստորագրվի՝ ի աջակցություն զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների: Խոսքը վերաբերել է նաև ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցերին:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: