Ջորջիա Մելոնի - Դոնալդ Թրամփի հայտարարություններն ամբողջությամբ հորինված են, ոչ Իտալիան, ոչ էլ ես երբեք ոչ մեկին չենք խնդրում
Ջորջիա Մելոնի - Դոնալդ Թրամփի հայտարարություններն ամբողջությամբ հորինված են, ոչ Իտալիան, ոչ էլ ես երբեք ոչ մեկին չենք խնդրում

Դոնալդ Թրամփի հայտարարությունները լիովին հորինված են,- այսպես է արձագանքել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ Ջորջիա Մելոնին G7 գագաթնաժողովի ժամանակ լուսանկար է խնդրել։

Ինչպես Մելոնին ասել է տեսաուղերձում, ո՛չ Իտալիան, ո՛չ էլ ինքը երբեք ոչ մեկին չեն խնդրում։

«Որոշ հարցեր անհապաղ արձագանք են պահանջում։ Դոնալդ Թրամփի հայտարարությունները լիովին հորինված են։ Անկեղծ ասած՝ ես վրդովված եմ։ Ես չեմ հասկանում, թե ինչու է Միացյալ Նահանգների նախագահը այսպես վարվում իր դաշնակիցների հետ։ Հատկապես, որ սա առաջին անգամը չէ։ Կարող եմ միայն ասել հետևյալը. ցավալի է, որ նա նույն ամրությունն ու համառությունը չի ցուցաբերում Արևմուտքի թշնամիների, Միացյալ Նահանգների թշնամիների և այն առաջնորդների նկատմամբ, որոնց նկատմամբ նա շատ ավելի հարմարվողական և հանդուրժող է, բայց մեկ բան պետք է հիշել. ո՛չ Իտալիան, ո՛չ էլ ես երբեք ոչ մեկին չենք խնդրում», – ասել է Մելոնին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իտալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ջորջիա Մելոնիի մասին ասել է. «Նա աղաչեց ինձ լուսանկարվել իր հետ։ Նա իսկապես ուզում էր լուսանկարվել ինձ հետ։ Ես նույնիսկ չէի ուզում դա անել, բայց զղջում եմ։ Նա հավանաբար ուրախ է, որ ես խոսեցի նրա հետ։ Ես պարտավոր չէի խոսել նրա հետ», – ասել է Թրամփը։