Ջո Բայդենը ժամանել է Պերու, որտեղ որպես նախագահ վերջին անգամ մասնակցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին

14:34, 15.11.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Պերու, որտեղ մասնակցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։

Որպես նախագահ Բայդենը վերջին անգամ է մասնակցելու այս միջոցառմանը։

Բայդենը, ամենայն հավանականությամբ, կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հետ։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը կմասնակցի եռակողմ բանակցություններին Ճապոնիայի վարչապետի և Հարավային Կորեայի նախագահի հետ։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողներին ասել է, որ եռակողմ հանդիպումը նպատակ ունի համախմբել անցյալ տարվա առաջին հանդիպումից հետո ձեռք բերված առաջընթացը։

Նմանատիպ