Ջո Բայդենը Վարշավայում փախստականներին այցելելուց հետո Վլադիմիր Պուտինին «մսագործ» է անվանել

20:44, 26.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում փախստականներին այցելելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մսագործ» է անվանել, հայտնում է «CNN»-ը։

Այցի ընթացքում լրագրողները Բայդենին հարցրել են, թե ինչի մասին է ստիպել իրեն մտածել ուկրաինացի փախստականների հետ հանդիպումը։ Բայդենը պատասխանել է. «Նա մսագործ է»:

Ինչ վերաբերում է ուկրաինացի փախստականներին, ապա ԱՄՆ նախագահը նշել է, որ նման վայրեր այցելելիս միշտ զարմանում է մարդկային հոգու խորությամբ ու ուժով։

«Դա անհավատալի է։ Երբ տեսնում ես այս փոքրիկ երեխաներին, պարզապես ցանկանում ես գրկել նրանց և ասել շնորհակալություն:

Այս երեխաներից յուրաքանչյուրը նման բան ասաց՝ «աղոթիր իմ հոր, կամ պապիկիս, կամ պայքարող եղբորս համար»: «Ես հիշում եմ, թե ինչ է նշանակում ունենալ ինչ-որ մեկին պատերազմական գոտում»,- ասել է Բայդենը։

Նմանատիպ