Ջո Բայդենը ստորագրել է 750 միլիարդ դոլար արժողությամբ գնաճի նվազեցման օրինագիծը
Ջո Բայդենը ստորագրել է 750 միլիարդ դոլար արժողությամբ գնաճի նվազեցման օրինագիծը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 750 միլիարդ դոլար արժողությամբ գնաճի նվազեցման օրինագիծը, որն ուղղված է կլիմայի փոփոխության և առողջապահական ծախսերի դեմ պայքարին, ինչպես նաև հիմնականում հարուստների համար հարկերի բարձրացմանը:

«Գնաճի նվազեցման ակտը» տրամադրում է ավելի քան 430 միլիարդ դոլար ածխածնի արտանետումների կրճատման և առողջության ապահովագրության սուբսիդիաների երկարաձգման համար: Մնացած գումարը պետք է օգտագործվի դաշնային դեֆիցիտը նվազեցնելու համար։

Ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ «Գնաճի նվազեցման ակտը» Միացյալ Նահանգների պատմության ամենակարեւոր օրենքներից է, որը հաղթանակ է ամերիկացի ժողովրդի համար։