Ջո Բայդենը հունվարի 15-ին ԱՄՆ-ի ժողովրդին կդիմի հրաժեշտի խոսքով

14:09, 11.01.2025

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հունվարի 15-ին ելույթ կունենա ժողովրդի առաջ։Սա կլինի Բայդենի հրաժեշտի ելույթը։

Նոր նախագահի՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։

Ըստ տեղեկությունների՝ Ջո Բայդենը բնակչությանը կդիմի տեղական ժամանակով 20:00-ին։

Ավելի վաղ Ջո Բայդենը չեղարկել էր իր վերջին այցը Եվրամիություն, որը նախատեսված էր հունվարի 9-12-ը Իտալիայում։ Պատճառը Կալիֆոռնիայում մոլեգնող լայնածավալ հրդեհներն են։

Նմանատիպ