Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցում քննարկել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ևս մեկ փաթեթ և Ուկրաինայի օդային անվտանգությունը
Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև։
«Reuters»-ի փոխանցմամբ՝ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու զրույցի հիմնական թեմաները եղել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ևս մեկ փաթեթ և Ուկրաինայի օդային անվտանգությունը։
«Նա պետք է ուղղակիորեն իր գրպանի վրա զգա պատերազմի գինը»,- ասել է Զելենսկին՝ խոսելով պատժամիջոցների մասին։
Սոցցանցերում հրապարակված գրառման մեջ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին գրեթե եռամյա պատերազմում Վաշինգտոնի շարունակական աջակցության և միջազգային հանրության մոբիլիզացման գործում Ամերիկայի դերի համար:
Բայդենն ընդգծել է Ուկրաինայի ազատության համար պայքարին աջակցելու կարևորությունը, որպեսզի ուկրաինացի ժողովուրդը կարողանա ապահովել արդար և կայուն խաղաղությունը, որին արժանի է:
«Այժմ պարզ է, որ Ուկրաինայի դեմ նախագահ Պուտինի պատերազմը աղետ էր Ռուսաստանի համար։ Ուկրաինացի ժողովրդի խիզախության և ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ Ռուսաստանը չի հասել Ուկրաինայում իր ռազմավարական նպատակներից որևէ մեկին։ Երբ նախագահ Պուտինը սկսեց այս պատերազմը, կարծում էր, որ մի քանի օրից կգրավի Կիևը։ Գրեթե երեք տարի անց Կիևը կրկին ազատ է: Ռուսաստանը ցանկանում էր ոչնչացնել ուկրաինացի ազգին: Այսօր Ուկրաինան մնում է ազատ և կենսունակ ժողովրդավարություն: Ռուսաստանը ցանկանում էր ոչնչացնել ուկրաինական բանակը: Հիմա այս բանակն ավելի ուժեղ է, քան երբևէ։ Ռուսաստանը ցանկանում էր փլուզել ՆԱՏՕ-ն, սակայն դրա փոխարեն ՆԱՏՕ-ն ավելի մեծ է, ուժեղ և ավելի միասնական, քան երբևէ իր պատմության մեջ», – ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: