Ջո Բայդենը և Սի Ձինպինը հանդիպում կունենան Պերուում նոյեմբերի 16-ին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ձինպինը նոյեմբերի 16-ին Պերուում հանդիպում կունենան, հայտնում է ՌՈՅԹԵՐՍ-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սա, ամենայն հավանականությամբ, կլինի Բայդենի վերջին հանդիպումը իր չինացի գործընկերոջ հետ՝ որպես նախագահի:
Պաշտոնյաների խոսքով՝ առաջնորդները կհանդիպեն Պերուում նախատեսված Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի շրջանակներում։
Նրանց խոսքով, ակնկալվում է, որ երկու առաջնորդները բանակցություններ կվարեն գլոբալ խնդիրների, այդ թվում՝ Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունների շուրջ։