Ջո Բայդենը բավականին զբաղված է և Դոնալդ Թրամփի իմփիչմենթին մեծ ժամանակ չի տրամադրի. Սպիտակ տան մամուլի քարտուղար

10:55, 09.02.2021

Սպիտակ Տանը հայտարարում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Ջո Բայդենը շատ ժամանակ չի տրամադրելու իր նախորդի, Դոնալդ Թրամփի իմփիչմենթին: Տեղեկատվությունը տարածում է «Սի Էն Էնը»:

Ինչպես ասում է Սպիտակ Տան մամուլի խոսնակ Ջեյն Փսակին, նախագահը բավականին զբաղված է, և այս շաբաթ նա ունի ծանրաբեռնված ժամանակացույց: Ըստ ժամանակացույցի, նա պետք է այցելի առողջապահության ազգային ինստիտուտ և պաշտպանության քարտուղարություն: Փսակիի խոսքով, Բայդենը կապի մեջ է լինելու ներկայացուցիչների պալատի խոսնակ, Փելոսիի և այլ կոնգրեսականների հետ:

Փսակին ասել է, որ նախագահը իմպիչմենթի գործընթացում չի մեկնաբանելու այս հարցը:

Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի վարույթը Սենատում կսկսվի այսօր, փետրվարի 9-ին: ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Թրամփի իմպիչմենթի բանաձևի տեքստում նշվում է, որ նա մեղադրվում է ապստամբություն հրահրելու մեջ: Նշենք, որ Սենատի որոշումը չի բողոքարկվում:

Նմանատիպ