Ջո Բայդեն. Ես ողջունում եմ ձայների մեծամասնությամբ Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու որոշումը
ԱՄՆ նախագահը ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցության կասեցումը։ Ինչպես նշվում է ԱՄՆ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, սա միջազգային հանրության կարևոր քայլն է։
«Ես ողջունում եմ Ռուսաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու վերաբերյալ ձայների մեծամասնությամբ ընդունված որոշումը։ Սա միջազգային հանրության կարևոր քայլն է, որը շարունակում է ցույց տալ, որ Պուտինի պատերազմը Ռուսաստանը վերածել է միջազգային հանրությունից մեկուսացված երկրի»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Նա ասաց, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները աշխատում էին այս արդյունքի հասնելու համար, քանի որ Ռուսաստանը համակարգված կերպով խախտում է մարդու իրավունքները:
«Ռուսաստանը տեղ չունի Մարդու իրավունքների խորհրդում։ Ռուսաստանն այլևս չի կարողանա աշխատել խորհրդում և ապատեղեկատվություն տարածել այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդի հանձնաժողովը չի հետաքննի Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների խախտումները Ուկրաինայում», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ: