Ջո Բայդեն. Ուկրաինա, ուկրաինացիներ, դուք ազատության և ժողովրդավարության համար պայքարի առաջնագծում ենք, մենք ձեր կողքին ենք

22:05, 26.03.2022

Ուկրաինան, ուկրաինացիները, ազատության և ժողովրդավարության համար պայքարի առաջնագծում են, մենք ձեր կողքին ենք,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Վարշավայում իր լեհ գործընկերոջ հետ հանդիպումից հետո։

«Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդն այժմ գտնվում են ազատության և ժողովրդավարության համար պայքարի առաջնագծում։ Նրանք պայքարում են սեփական ազգը փրկելու համար։ Նրանց խիզախ դիմադրությունը ավելի լայն պայքարի մի մասն է բոլոր ազատ ժողովուրդներին միավորող ժողովրդավարության հիմնական սկզբունքների համար: Օրենքի գերակայություն, ազատ և արդար ընտրություններ, խոսքի ազատություն, հավաքների ազատություն, կրոնի ազատություն, մամուլի ազատություն՝ այս սկզբունքները կենսական նշանակություն ունեն ազատ հասարակության համար: Բայց այս սկզբունքների դեմ մշտապես պայքարում էին։ Աշխարհը կատարյալ չէ, ինչպես մենք գիտենք: Ոմանց հավակնությունները հետևողականորեն գերիշխում են շատերի ազատության և կյանքի վրա: Իմ ուղերձը ուկրաինացի ժողովրդին, ես այսօր փոխանցեցի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին և պաշտպանության նախարարին, որոնք, այստեղ են, այսպիսին է՝ մենք ձեր կողքին ենք»,- ասել է Բայդենը։

Նմանատիպ