Ջո Բայդեն. Սպառնալիքի մասշտաբները սահմանել են Արևմուտքի աննախադեպ միասնական պատասխանը, արագ և պատժիչ գինը միակ բանն է, որը կփոխի Ռուսաստանի ուղին
Ռուսաստանի գործողություններն ուղղակի մարտահրավեր են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային կարգին, մենք չենք կարող հետ վերադառնալ,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Վարշավայում իր լեհ գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
Ջո Բայդենն ասում է, որ սպառնալիքի մասշտաբը որոշել է Արևմուտքի աննախադեպ միասնական պատասխանը, արագ և պատժիչ գինը միակ բանն է, որը կփոխի Ռուսաստանի ուղին:
«Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում հանդիսանում են բիրտ ուժի և ապատեղեկատվության կիրառման պարզունակ մարդկային մղումների օրինակ՝ իշխանության ձեռքբերման մոլուցքը բավարարելու համար։ Սա ուղղակի մարտահրավեր է կանոնների վրա հիմնված միջազգային կարգին, որն առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այս գործողությունները վտանգ են ներկայացնում պատերազմի տասնամյակների վերադարձի համար, որը ավերեց Եվրոպան մինչ միջազգային կանոնների վրա հիմնված կարգի հաստատումը: Մենք չենք կարող հետվերադառնալ: Սպառնալիքի մասշտաբը որոշեց Արևմուտքի արագ և հզոր արձագանքը։ Սա աննախադեպ միասնական պատասխան է։ Արագ և պատժիչ գինը միակ բանն է, որը կփոխի Ռուսաստանի ուղին: Ուկրաինա ներխուժելուց մի քանի օր անց Արևմուտքը համատեղ պատժամիջոցներ սահմանեց՝ վնասելու ռուսական տնտեսությանը»,- ասել է Բայդենը։