Ջո Բայդեն. Ռուսաստանը գերձայնային հրթիռ է օգտագործել Ուկրաինայում, քննարկում է քիմիական և կենսաբանական զենքի կիրառման հնարավորությունը
Ջո Բայդեն. Ռուսաստանը գերձայնային հրթիռ է օգտագործել Ուկրաինայում, քննարկում է քիմիական և կենսաբանական զենքի կիրառման հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը գերձայնային հրթիռ է կիրառել Ուկրաինայում և քննարկում է քիմիական և կենսաբանական զենքի կիրառման հարցը։ Այս մասին Ջո Բայդենը հայտարարել է բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես նշել է Բայդենը, Վլադիմիր Պուտինին պատին են դեմ տվել, և կան հստակ նշաններ, որ նա դիտարկում է Ուկրաինայում քիմիական և կենսաբանական զենք կիրառելու հնարավորությունը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի այն հայտարարությունները, թե Ամերիկան ​​Եվրոպայում կենսաբանական կամ քիմիական զենք ունի, իրականությանը չեն համապատասխանում։ Բայդենն ասել է, որ Մոսկվայի մեղադրանքները հստակ ցուցում են, որ նա դիտարկում է երկու տեսակի զենքերի կիրառման հարցը։ Սակայն Բայդենի վարչակազմը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է կիբերհարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի դեմ։

«Նա նախկինում քիմիական զենք է կիրառել, և մենք պետք է զգույշ լինենք, թե ինչ կարող է լինել։ Նա գիտի, որ ՆԱՏՕ-ի միասնական ճակատի պատճառով լուրջ հետևանքներ կլինեն, բայց բանն այն է, որ դա իրական է: Ես կցանկանայի ձեզ շատ հակիրճ նշել, որ գործիքներից մեկը, որը նա ամենայն հավանականությամբ կօգտագործի, կիբերհարձակումներն են։ Նրանք շատ զարգացած կիբեր հնարավորություններ ունեն։ Իմ վարչակազմն այսօր թարմացված նախազգուշացում է տարածել՝ հիմնվելով հետախուզության վրա, որ Ռուսաստանը կարող է ծրագրել կիբերհարձակումներ իրականացնել մեր դեմ»,- ասել է Բայդենը։

Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել ընկերություններին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում ցուցաբերած օգնության համար։

«Դուք շատ բան եք արել, որպեսզի օգնեք մեզ պատժամիջոցներ կիրառել և ստիպել իրական գին վճարել ռուսական տնտեսությանը։ Հիմա մենք տեսնում ենք, որ դա կարևոր էր։ Այն, ինչ դուք արեցիք, իսկապես կարևոր էր», – ասել է Բայդենը։