Ջո Բայդեն. ԱՄՆ-ն պետք է նպաստի Ուկրաինային և բացի սահմանը 100 հազար մարդու համար
Ջո Բայդեն. ԱՄՆ-ն պետք է նպաստի Ուկրաինային և բացի սահմանը 100 հազար մարդու համար

Մենք՝ Միացյալ Նահանգները, պետք է նպաստենք Ուկրաինային և բացենք մեր սահմանները 100 000 մարդկանց համար,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Վարշավայում կայացած հանդիպման ժամանակ։

Նա ասել է, որ Լեհաստանը ստանձնում է կարևոր պատասխանատվություն, որը պետք է լինի ոչ միայն Լեհաստանի, այլև ողջ ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը։

«Մենք գիտակցում ենք, որ Լեհաստանն իր վրա է վերցնում կարեւոր պատասխանատվություն, որը, իմ կարծիքով, պետք է լինի ոչ միայն Լեհաստանի, այլեւ ամբողջ ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը։ Մենք հասկանում ենք այն փաստը, որ այդքան շատ ուկրաինացիներ ապաստան են խնդրում Լեհաստանում, քանի որ մենք օրական հազարավոր մարդիկ ենք ունենում մեր հարավային սահմանին, որոնք փորձում են մուտք գործել Միացյալ Նահանգներ, բայց մենք՝ Միացյալ Նահանգները, պետք է նպաստենք Ուկրաինային և բացենք սահմանը 100 հազար մարդու համար»,- ասել է Բայդենը։